Panorama.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի միջազգային վերջին արձագանքները

ԱՄՆ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայան․ «ԱՄՆ-ը անհապաղ զինադադարի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների կոչ է անում։ Այս վեճը ռազմական լուծում չունի: Այս բռնությունը պետք է դադարեցվի հիմա, նախքան ավելի շատ կյանքեր անհարկի կկորչեն»:

Արգենտինայի իշխանությունները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման կապակցությամբ և կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ միջազգային իրավունքի շրջանակներում հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու համար։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Հարավային Ամերիկայի հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
Արգենտինայի կառավարությունը նաև ցավակցություն է հայտնել հակամարտության ընթացքում զոհվածների ընտանիքներին:

Հունաստանը դատապարտում է մարդկային կորուստները և հայտարարում, որ պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության լարվածությունը թուլացնելու ջանքերին: Այս մասին Հունաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց իր Twitter-ում՝ արտգործնախարար Նիկոս Դենդիասի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցից հետո:

Մեքսիկայի իշխանությունները մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղում բռնության սրման կապակցությամբ և հակամարտության կողմերին կոչ են անում վերսկսել բանակցությունները՝ խաղաղ կարգավորման շուրջ: Համապատասխան հայտարարությունը Twitter-ում տարածել է երկրի Արտաքին գործերի նախարարությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել