Armenpress.am-ը գրում է․

ԱՄՆ կոնգրեսական Թերենս Ջոն Կոքսը Միացյալ Նահանգներին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կոքսը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Արցախի վրա Ադրբեջանի սանձազերծած անհիմն հարձակումն արդեն մարդկային կյանքեր է խլել: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Բաքվին ռազմական օգնության տրամադրումը: Մենք պետք է համերաշխություն ցուցաբերենք Արցախում բնակվող հայ ժողովրդի նկատմամբ և վճռականորեն դատապարտենք Ադրբեջանի թշնամանքը»,- նշել է Կոքսը:

Կոնգրեսականն իր գրառումը եզրափակել է «Ամուր Արցախ» և «Կանգնի՛ր, Ալիև» կոչերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել