Հարգելի ՀՀ կառավարություն, Central Bank of Armenia, երկրում ռազմական դրություն ու ընդհանուր զորահավաք է հայտարարված։ Շատերը իրենց կամքով են կամավորագրվում, որոշներին՝ զինվորական կոմիսարիատներն են կանչում։ Ու երևի ձեզ համար գաղտնիք չի, որ ազգի երևի 80-90%-ը վարկեր, ապառիկներ, հիփոթեքներ ու տարատեակ այլ պարտավորություններ ունի բանկերի առաջ, որոնք, երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, այս ընթացքում չի կարողանալու կատարել։
Ուստի խնդրում և պահանջում եմ, որպեսզի բոլոր այն անձանց, ովքեր այս օրերին հավաքագրվել ու հավաքագրվելու են, տրամադրել ամբողջական ու համապարփակ վարկային արձակուրդ, որ չստացվի այնպես, որ էտ մարդիկ գնան իրենց կյանքը վտանգեն, հետ գան ընկնեն ԴԱՀԿ-ների ձեռքը, տուն ու տեղ կորցնեն, վերջում էլ կանգնեք, մուննաթ գաք, ասեք՝ է չգնայիր (ունեք տենց ապերախտ բաներ)։
Տեսեք, հիմիկվանից հուշում եմ, որ հետո չասեք՝ չէինք նախատեսել։ Էտ մարդկանց հիմիկվանից ապահովագրեք գոնե էտ մի բեռից, որ իրենց ուշքն ու միտքը վարկի օրը չլինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել