168.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ հայրենական շատ աստղեր սոցցանցերում հնչեցնում են խոսքեր՝ ի աջակցություն հայրենիքի։

Անմասն չի մնացել նաեւ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը, որն իր Instagram-ում հրապարակել է քամուց ծածանվող եռագույնը եւ գրառում կատարել․

Պատերազմ. Ադրբեջանը Թուրքիայի լիակատար ռազմական եւ տեղեկատվական աջակցությամբ (իսկ դա արդեն ոչ ոք չի թաքցնում։!!) նոր պատերազմ է սկսել հայերի դեմ։ Պատերազմը եւ բռնությունը ադրբեջանական նավթային ռեժիմի բարբարոսական եւ միամիտ մեթոդներն են՝ հայ բնակչությանը վախեցնելու համար։ Հայ խաղաղ բնակչությունն այսօր առավոտյան ադրբեջանական զորքերի կողմից արձակված հրետանային ռմբակոծության հետեւանքով սպանվել եւ վիրավորվել են։ «Հակահարձակում»․ այսպես են Ադրբեջանի իշխանություններն անվանում հզոր եւ մանրակրկիտ ծրագրված ռազմական հարձակումը՝ բոլոր ուղղություններով։ Ապատեղեկատվությունը հասել է հիմարության գագաթնակետին։ Ուշադրություն! Հայաստանը չէր կարող հարձակվել կամ հրահրել մի երկրի, որի հետ Հայաստանը խնդիրներ չունի։ Խնդիրներ ունեն միայն Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի իշխանությունները։ Նրանց, միայն նրանց է ձեռնտու պատերազմը։ Հայաստանին՝ ոչ։ Ոչ մի հայ պատերազմ չի ուզում։ Մենք զոհեր չենք ուզում ոչ մեր, ոչ էլ մյուս կողմից։ Դադարեցրեք պատերազմը. Մենք խաղաղության կողմնակից ենք»։

Հիշեցնենք, որ Տավուշում իրավիճակի սրման ժամանակ Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ Ժաննա Մարտիրոսյանը նույնպես գրառումներ էին կատարել սոցցանցերում՝ աջակցելով Հայաստանին ու հայ ժողովրդին։ «Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի», – գրել էր շոումենը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել