Tert.am-ը գրում է․

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում անցկացվող ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ մարտերը դեռ շարունակվում են, հակառակորդն ունի զգալի կորուստներ և ճշտված տեղեկություններով՝ Ադրբեջանն ունի մոտ 200-ից ավել մարդային կորուստ, 3 տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ, 2 տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավորումների կորուստ:

«Մեր կորուստների և զոհերի մասին ՊՆ-ն կհայտնի: Մոտ 100 վիրավորներից տասը զինծառայող Երևան է տեղափոխվել, մնացածի վիճակն ավելի թեթև է»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ գործիքակազմ կա այս պահին, որ հրադադարը վերականգնվի, Հովհաննիսյանը պատասխանեց, որ Հայաստանի պետական կառույցներն ու մարմինները մշտապես ինտենսիվ կապի մեջ են միջազգային համապատասխան մարմինների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել