Tert.am-ը գրում է․

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ԼՂ հակամարտության կողմերին անհապաղ կրակի դադարեցման և բանակցային սեղանի շուրջ վերադարձի կոչ է արել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ռազմական գործողություններն անհապաղ պետք է դադարեցվեն, որպեսզի կանխվի հետագա սրումը: Անհապաղ վերադարձ բանակցային գործընթացին՝ առանց նախապայմանների. սա է առաջ շարժվելու միակ ուղին»,-իր թվիթերյան էջում գրել է պաշտոնյան:
 
Հիշեցնենք, որ Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել