Tert.am-ը գրում է․ 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցով քննարկել են ԼՂ սահմանին այսօր առավոտյան սրված իրավիճակը: 

Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին:

ՌԴ արտգործնախարարությունը դեռևս չի հաստատել տեղեկությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել