Ռուսաստանը կոչ է անում  անհապաղ դադարեցնել կրակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:

«Ըստ առկա տեղեկատվության, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրվել է: Երկու կողմից էլ շփման գծի երկայնքով ընթանում է ինտենսիվ կրակ: Ստացվում են կորուստների մասին հաղորդագրություններ: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել