Panorama.am-ը գրում է․

Այսօր առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։

Թշնամու հարձակումից կարճ ժամանակ անց արդեն թուրքական ու ադրբեջանական ԶԼՄ-ներն առաջին գծից հաղորդումներ են ներկայացնում, ինչը ևս մեկ անգամ փաստում է, հարձակումը  նախապատրաստվել է Թուրքիայի հետ համատեղ՝ նաև լրատվական ուղղությամբ։

Թուրքիայի պետական հեռարձակող TRT-ն հարձակումից րոպեներ անց առաջնագծից ուղիղ եթեր էր ներկայացնում։ Այս պահին էլ թուրքերեն հաղորդում է ներկայացնում։

Ադրբեջանում, ինչպես հաղորդում են թվիթերի օգտատերերը, ինտերնետը սահմանափակված է, չեն աշխատում սոցիալական ցանցերը՝ Facebook, Youtube, TikTok, Whatsapp, Telegram։

Ադրբեջանցի օգտատերերը հայտնում են, որ առանց խնդրի աշխատում է միայն թվիթերը։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ գրել է, որ բաց է միայն թվիթերը, որով էլ Ալիևի ռեժիմի «թրոլների ֆաբրիկան» հակահայկական պրոպագանդա է տարածում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել