Բախումներ են սկսվել հայկական և ադրբեջանական ուժերի միջև Լեռնային Ղարաբաղի շրջանի շուրջ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը սկսել է օդային և հրետանային հարձակում, բայց հայկական ուժերը հետ են մղել երկու ուղղաթիռ և երեք անօդաչու թռչող սարք:

Ադրբեջանն ասել է, որ Հայաստանը ռազմաճակատի ողջ գծով սկսել է զանգվածային գնդակոծությունների արշավը: Վերջին ամիսներին երկարատև հակամարտությունը կրկին վերսկսվեց: Հուլիսին սահմանային գծում զոհվեց առնվազն 16 մարդ։

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Խորհրդային Միության մաս էին կազմում մինչ դրա փլուզումը՝ 1991 թվականը,
չորս տասնամյակ գտնվում էին Լեռնային Ղարաբաղի շուրջ չկարգավորված հակամարտության մեջ, որը միջազգայնորեն ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս, բայց վերահսկվում է և բնակեցվում հայերի կողմից: Վերջին անգամ հակամարտություն տեղի է ունեցել 2016-ին: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) երկար ժամանակ փորձում էր միջնորդել հակամարտության կարգավորմանը, իսկ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագետները, որոնք կազմում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, փորձում են հրադադար կնքել, գրում է BBC-ին: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել