Ձեզ անձամբ անծանոթ մարդկանց գրած մեսիջներին մի պատասխանեք, եթե ինչ-որ հարցեր են ռազմական գործողությունների մասին, իսկ դուք էլ ապրում եք Արցախում, սահմանամերձ շրջաններում կամ ընդհանրապես տեղյակ եք։

Թշնամու հետախուզությունը հիմա կիպ նստած ա ՖԲ, Ինստագրամ, Տիկտոկ և այլն և ուշի-ուշով հետևում է բոլոր հրապարակումներին։

Զգոն եղեք։

Առավել ևս անծանոթ մարդկանց գրածներին/ասածներին/լուսանկարածներին մի՛ հավատացեք, մի՛ տարածեք։

Հայկական լրատվամիջոցների հարգելի ու սիրելի գործընկերներ,

Խնդրում եմ՝ մի տարածեք սոցցանցերում ՏԵՂԵՐԻՑ վիդեոներ թշնամու հարվածների արդյունքների։ Մի՛ օգնեք հակառակորդին դրանով տեղորոշել ու վերլուծել իրենց հարվածների արդյունավետությունը ու դրանով նոր քայլերն ավելի ճշգրիտ անել։

Հասկանում եմ, որ հիմա ինֆորմացիոն սով է, բայց ֆոտո-վիդեո հարվածների տեղերից մի տարածեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել