Armsport.am-ը գրում է․

«Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը բարձր է գնահատել Ռուսաստանի Գրան-պրիի որակավորման մրցափուկում իր ցուցադրած արդյունքը։ Նա կարծում է, որ սա իր կարիերայի լավագույն որակավորման փուլերից մեկն է։ 

«Ես նման բան հաճախ չեմ ասում։ Բայց ես կարծում եմ՝ սա իմ լավագույն որակավորման փուլերից էր»,-Ֆերստապենի խոսքն է մեջբերում F1-ի Instagram-ի էջը։

Մաքս Ֆերստապենը ընթացիկ մրցաշրջանի ընթացքում երրրորդ անգամ է արշավը սկսելու առաջին շարքից։ Եվս 2 անգամ նա որակավորման փուլերն ավարտել էր 2-րդ տեղով Ավստրիայի և Շտիրիայի Գրան-պրիներում։

Որակավորման մրցարշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել