Tert.am-ը գրում է․

«Անուշ անավարտ օպերան» ֆիլմ է հանճարեղ մարդկանց բարեկամության, սիրո ու կիսատ թողած երազանքների մասին: Սա պատմություն է՝ անավարտ պատմության մասին: Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց Կոմիտասի ծննդյան օրը՝ թանգարանում:

Կոմիտասի՝ անավարտ թողած «Անուշ» օպերայի մասին խաղարկային-փաստագրական ֆիլմը պատմում է Կոմիտասի ու Թումանյանի գործունեության մի էտապի մասին, որ նրանց բարեկամության առաջին էջը դարձավ:

Պատմության հիմքում 1904 թվականին Մարիամ իշխանուհու առաջարկն էր Կոմիտասին՝ գրել «Անուշ» օպերան: Ֆիլմում ներկայացված են մանրամասներ՝ երկու հայ հանճարների կյանքից ու հանդիպումներից, երկխոսություններ, որոնք ակտուալ են նաև այսօր: Ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի խոսքով՝ նրբորեն ընդգծված են նաև ժամանակի ու տարածության մեջ հայի խնդիրների նույնությունն ու նմանությունը:

«Մի պահ թվում է, որ այս մարդիկ ապրում են ոչ թե այն չափողականության մեջ, այլ հենց այսօր՝ մեզ հետ, ու խոսում են այն խնդիրներից, որին առնչվում ենք այսօր: Այդ բոլոր խնդիրներն այսօր էլ արդիական են», - ասում է ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը:

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ընդգծում է ֆիլմում իր մարմնավորած հերոսուհու ուժեղ կամքն ու ոգին, որով նա կարողանում էր ոգևորել Թումանյանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել