Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 26-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 16 553, մահացության ցուցանիշը՝ 320:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 16 553

2. Ռուսաստան – 7835

3. Իրան - 5260

4. Ադրբեջան – 3926

5. Թուրքիա – 3701

6. Վրաստան – 1244

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 320

2. Իրան – 301

3. Ռուսաստան – 139

4. Թուրքիա –94

5. Ադրբեջան – 58

6. Վրաստան – 7

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 26-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 429, մահվան՝ 3 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 49 072 է, մահվան դեպքերինը՝ 1243:

Մեկ օրում առողջացածների թիվը 175 է, ընդհանուր առողջացածներինը՝ 43576, փաստացի բուժվողներինը՝ 4253 (մեկ օրում ավելացել է 251-ով): 

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 17-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները, Թյորքս և Կայկոսը, Իսրայելը, Անդորան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել