Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրամանով երկրի դատախազությունը սկսել է Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանին անձեռնմխելությունից զրկելու գործընթաց: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց պատգամավորը:

«Թուրքիայի նախագահի հրամանով մեր կուսակցության դեմ որոշակի գործողություններ են սկսվել: Իմ ընկերներից մի քանիսը, դժբախտաբար, բանտարկված են, հիմա էլ ցանկանում են յոթ պատգամավորների դատապարտել, այդ իսկ պատճառով զրկում են անձեռնմխելիությունից»,- ասաց նա:

Tert.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ Անկարայի գլխավոր դատախազը սեպտեմբերի 25-ին հայտնել է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» 7 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսել, ովքեր Քոբանիում իրադարձությունների ժամանակ եղել են ԺԴԿ կուսակցության գործադիր խորհրդի անդամ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել