Armenpress.am-ը գրում է.

Մերձմոսկվայում 65 տարեկանից բարձր և մի շարք քրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց հորդորել են սեպտեմբերի 28-ից սկսած պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«65 տարեկանից բարձր, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիներին հորդորում ենք չլքել բնակության վայրը»,- ասվում է մարզի ղեկավարի ստորագրած հրամանագրում:

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Ռուսաստանում հաստատվել է վարակման 1 143 571 դեպք, որից 20 225-ը՝ մահվան ելքով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել