Սեփական հայրենիքում քեզ չեն նկատում, բայց այլ երկրում աստղ ես դառնում: Մոսկվայից Անգլիա ժամանած մոդել Անաստասիա Բերտյերին նկատեց The Mirror-ը՝ Instagram-ում գտնելով նրա՝ 500 հազար բաժանորդ ունեցող էջը, որտեղ Անաստասիան հպարտանում է իր բարեմասնություններով: Բերտյեն խոսել է բրիտանացի լրագրողների հետ և անկեղծորեն խոսել է իր հսկայական կրծքերի դրական և բացասական կողմերի մասին:

Անաստասիայի խոսքով՝ ինքը երբեք պլաստիկ վիրահատություններ չի արել և բարեմասնությունների համար շնորհակալ է միայն բնությանը: Արդեն 15 տարի է, որ նրա կուրծքը 4-րդ համարի է:

 

- Ես ոչ մի վիրահատություն չեմ արել: Սա բնության պարգևն է ինձ: 15 տարեկանում արդեն կրծքերս 4-րդ չափսի էին, իսկ հիմա դրանք հասնում են 11-ի:

Մոդելը խոստովանում է, որ նրան ժամանակ է հարկավոր եղել, որպեսզի իր մարմինը ընդունի այնպես, ինչպես որ այն կա:

 

- Երբ դեռահաս էի, ամաչում էի մեծ կրծքերիս համար: Բայց երբ ավելի հասունացա, սովորեցի ընդունել ինձ և իմ մարմինը ու նույնիսկ օգուտ քաղել դրանից: Աշխարհում շատ չեն այն կանայք, ովքեր ունեն մեծ բնական կրծքեր, բարակ մարմին և գեղեցիկ դեմք, ուրեմն ինչո՞ւ ես երջանիկ, ուրախ չլինեմ: 

Այնուամենայնիվ, նա դեռևս շարունակում է բախվել որոշ դժվարությունների: Բերտյեի համար դժվար է գտնել ճիշտ չափի ներքնազգեստ: Համացանցի աստղը տառապում է մեջքի ցավից, եթե չափազանց երկար է մնում նույն դիրքում: Միևնույն ժամանակ դա չի խանգարում աղջկան սպորտով զբաղվել ու քնել որովայնի վրա:

- Այնուամենայնիվ, իմ չափսերի համար դժվար է գտնել ներքնազգեստ: Ես ստիպված եմ մեծ չափերի հագուստ գնել, այնուհետև հարմարեցնել իմ կազմվածքին, քանի որ կրծքավանդակի համեմատ փոքր գոտկատեղ ունեմ: Բացի այդ՝ մեջքս շատ է ցավում, եթե շատ երկար եմ մնում նույն դիրքում: Բայց միևնույն ժամանակ կրծքերս չեն խանգարում սպորտով զբաղվել: Եվ, այո՛, ես կարող եմ որովայնի վրա քնել: 

Ինչպես խոստովանեց Բերտյեն, նախքան իր մոդելային կարիերան սկսելը նա գրաֆիկական դիզայներ էր, բայց աշխատավարձը բավարար չէր լավ կյանքի համար: Մասնագիտության փոփոխությունը չի ընդունվել նրա բոլոր հարազատների կողմից: Նաստյայի ընտանիքի որոշ անդամներ լուրեր էին տարածում նրա մասին, բայց մայրը և ամենամոտ ընկերները, միևնույնն է, նրան  շատ էին աջակցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել