ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթով Հայաստանը ՎԵՐՋԱՊԵՍ արժանի, հավասարակշռված ու ճիշտ շեշտադրումներով պատասխանեց Ադրբեջանի կողմից ծավալվող նենգ արշավին․

- Հուլիսյան իրադարձությունների հեղինակն Ադրբեջանն էր, որը անգամ սպառնում էր հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին։

- Պատերազմ սկսելու Ադրբեջանի սպառնալիքն այլևս, առավել, քան երբևէ, անիմաստ է: Բաքվի թվացյալ այդ խաղաքարտն իրեն սպառել է:

- Կարգավորման գործընթացի հիմքում պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքը, որն արդեն իսկ ճանաչվել է միջնորդների և միջազգային հանրության կողմից:

- Արցախի ժողովրդի անվտանգությունը գերակայություն է, այսինքն` չի լինելու այնպիսի զիջում, որը կթուլացնի կամ հարցականի տակ կդնի անվտանգության ապահովումը:

- Անհրաժեշտ է կյանքի կոչել հրադադարի ամրապնդման բոլոր պայմանավորվածությունները` Վիեննայից, Սանկտ Պետերբուրգից մինչև Դուշանբե:

- Թուրքիան ներկայիս ագրեսիվ քաղաքականությամբ սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար:

Այժմ կարևոր է, որ Հայաստանի իշխանությունը զերծ մնա իրեն բնորոշ էմոցիոնալ պոռթկումներից և հետևողական կերպով ու շատ ակտիվ առաջ տանի այս գիծը միջազգային հարթակներում: Մեզ պետք է շատ խոսել և շատ բարձր, որպեսզի թույլ չտանք ադրբեջանական կեղծիքը գերակշռի:

Հ.Գ. Շատ հետաքրքիր է, որ այս ելույթում խմբագրվել ու շտկվել էին վերջին օրերին ԱԳՆ-ի ու վարչապետի հայտարարություններում տեղ գտած ոչ կոռեկտ, խնդրահարույց և ավելորդ ձևակերպումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել