Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, որոշում կայացրեց 2 ամսով կալանավորել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Սպասելի էր։
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պատճառները տարբեր են՝ արտաքին քաղաքական գործոնից սկսած, վերջացրած անձնական վրեժխնդրությամբ և մանիակալ վախերով։

Հետաքրքիրն այս ֆարս-դատավարությունում այն էր, որ վճիռը կայացրած դատավոր Մնացական Մարտիրոսյանն այն նույն դատավորն էր, ով 2010 թ․-ին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին 2008 թ․-ի մարտի 1-ի դեպքերի համար դատապարտեց 7 տարվա ազատազրկման։

Այսպիսի էժանագին մեթոդով Նիկոլն, անձնական վրեժխնդրությունից ելնելով, հաշվեհարդար է տեսնում և՛ Գագիկ Ծառուկյանից, ով, ըստ օդում կախված լուրերի, ժամանակին իրեն ծեծել է, և՛ Մնացական Մարտիրոսյանից, ով իրեն 7 տարով բանտ էր ուղարկել։ Այսինքն՝ Նիկոլն իր թշնամու ձեռքերով հաշվեհարդար է տեսնում իր մյուս թշնամուց։
Համոզված եմ՝ իշխանափոխությունից հետո այդ նույն դատավոր Մնացական Մարտիրոսյանն ու իր նման ևս մի քանիսն են Նիկոլի և նրա քայլիստների կողմից գործած բազմաթիվ հանցագործությունները քննելու և դաժան դատավճիռներ կայացնելու։

Հ.Գ. Այս դատավարության ֆարսը նրանում է, որ, ըստ Նիկոլի, ՀՀԿ-ականների կողմից 10 տարի ղեկավարված Հայաստանում ընտրակաշառք են բաժանել միայն ԲՀԿ-անները։ Կարո՞ղ է Նիկոլին ու Աննա Հակոբյանին հիշեցնենք, թե ամեն ընտրություններից առաջ իրենց ընտանիքին պատկանող ԶԼՄ-ներն ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ ինչ հոդվածներ էին հրապարակում և ում էին հիմնականում մեղադրում ընտրակաշառք բաժանելու մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել