Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կայացել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Հանձնաժողովի անդամները քննարկել են 13 թեկնածուների ներկայացրած ծրագրերը, և որոշում ընդունել թեկնածուներից չորսին հրավիրել հանձնաժողովի հաջորդ նիստին՝ հարցազրույցի։

Այդ թեկնածուներն են Հովհաննես Թովմասյանը, Հովհաննես Մովսիսյանը, Արմեն Սարգսյանը, Ռուդիկ Տեր–Գալստյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել