Armsport.am-ը գրում է.
Անգլիական «Բարնլին» կարող է նոր սեփականատեր ունենալ՝ ի դեմս ամերիկյան սպորտային ներդրումային ALK Capital LLC ընկերության:
Ըստ Reuters-ի, կողմերի միջև բանակցությունները գտնվում են ավարտական փուլում:
ALK Capital-ը գլխավորում է ամերիկյան Ռեալ Սոլթ Լեյքի նախկին նախագահ Ալան Փեյսը: 2019-ին նա մասնակցում էր «Շեֆիլդ Յունայթեդի»  ձեռքբերման գործընթացով, որն, ի վերջո, ավարտվեց անհաջողությամբ:
«Բարնլիի» գլխավոր մարզիչ Շոն Դայչը վերջերս դժգոհել էր տրանսֆերների բացակայությունից և ակումբի կողմից միջոցների բացակայությունից՝ ֆուտբոլիստների գործող պայմանագրերը երկարաձգելու համար:
Պրեմիեր լիգայում նոր մրցաշրջանի երկրորդ տուրում «Բարնլին» 2-4 հաշվով պարտվեց «Լեսթերին»: Առաջին տուրի խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հետաձգվել էր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել