Պետական դավաճանները

Նիկոլ Փաշինյանն այսօր չհերքեց, որ իր «կիրթ» ընկերոջ հետ սեպարատ բանակցությունների մեջ է եղել ժողովրդի թիկունքում: Վստահ եմ Նիկոլը կհերքեր, եթե ալիևենք ավելի ծանրակշիռ ու վտանգավոր փաստարկներ չունենային, բայց ցավոք սրտի նիկոլենք անցել են պետական դավաճանության ռուբիկոնը:
Հիմա առավել քան պարզ է դառնում, թե ինչու պետական դավաճանների կառավարությունը չէր պատասխանում Ալիևի հոխորտանքներին, ինչու էին անարձագանք թողնում ադրբեջանական հայատյացությունը աշխարհի տարբեր ամբիոններում: Նիկոլենք վախենում էին, որ Իլհամը կխոսի ու բոլորին պարզ կդառնա ստի ու կեղծիքի իշխանության դավաճանությունը:
Երեկ էլ իրենց ներքին լսարանին հանդարտեցնելու համար Փաշինյանի թիմը ներքին խողովակներով հիմնավորում էր իբր այդ հանդիպումները «բանակցություններն հետաձգելու համար են արվել»: Չի աշխատելու այս «հիմնավորումը», տիկնայք և պարոնայք, չի աշխատելու քանի որ անկախ ձեր մեկնաբանությունից ձեր արածի արդյունքը չի փոխվում, իսկ այդ արդյունքը միարժեք է` Պետական դավաաճանություն:
Շատ շուտով էս ամենին կտրվի նաև քրեաիրավական մեկնաբանություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել