Փաստորեն, վարչապետ Փաշինյանը Արցախի ԱԺ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ չհերքեց Ալիևի և Haqqin.az-ի բացահայտումներն արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ՝ անվանելով այդ տեղեկությունները պարզապես «կոնֆիդենցիալ ինֆորմացիա»:

Ի՞նչ ունենք վերջնարդյունքում: Փաշինյանն Ալիևից ժամանակ էր խնդրել ներքին ընդդիմախոսներին լռեցնելու համար՝ խոսք տալով կարգավորել Ղարաբաղի հարցը Լևոն Տեր-Պետրոսյանի մոդելով, այն է՝ «փուլային տարբերակով» Արցախը փաստացի հանձնել Ադրբեջանին: Այսինքն՝ վարչապետ Փաշինյանն Ալիևի հետ բանակցել է հայկական կողմի կապիտուլյացիայի վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել