Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը հաստատեց ադրբեջանական լրատվամիջոցներում երեկվանից տարածվող լուրերն այն մասին, որ իր և Ալիևի միջև գաղտնի բանակցություններ կան, որ էմիսարներ է ուղարկում ադրբեջանցիների մոտ, որ Ալիևին խնդրել է օգնել իրեն ներհայաստանյան քաղաքական պայքարում...

Մարդը ուղիղ տեքստով ասաց, որ ադրբեջանցիները «կոնֆիդենցիալ ինֆորմացիա» են բացահայտում։ Հետո էլ խորհուրդ տվեց ադրբեջանցի իր գործընկերներին չգնալ այդ ճանապարհով, «որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:

Հիմա հասկացա՞ք՝ Փաշինյանը ինչից է վախենում․ հանկարծ Ադրբեջանում վիճակը հուսահատորեն չապակայունանա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել