Panorama.am-ը գրում է․

«Ինձ համար առավել քան զավեշտալի է, որ հանրահավաք անցկացնելու գեթ մեկ հայտարարությունից հետո իշխանությունները կոնկրետ ցնցակաթվածի մեջ են ընկնում»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով,  իշխանությունների պնդմամբ՝ ապրում են նոր Հայաստանում, խոսքի ազատության  աննախադեպ ցուցանիշ պետք է որ լիներ. «Ի՞նչ է պատահել, ընդամենը հունիսի 5-ին հնչել է քննադատություն, որից հետո կոնկրետ իշխանությունների կողմից սանձազերծվել է քաղաքական հետապնման այս գործընթացը»:

Ի.Տոնոյանն ասաց, որ ԲՀԿ շարքերում որևէ խառնաշփոթ, խուճապ, արտահոսք չկա։
Նա նշեց, որ խիստ կանխատեսելի են իշխանության քայլերը, մեկը մյուսի հետևից իրականություն են դառնում:

«Իշխանությունը շատ աղոտ հույսեր է փայփայում, որ Ծառուկյանին կալանավորելով, մեր համակիրների նկատմամբ տարբեր տեսակի քրեական գործեր հարուցելով՝ կարող է կանխել այն գործընթացները, որոնք մեկնարկել եմ: Գործընթացներն այլևս անկասելի են, հասնելու են իրենց տրամաբանական ավարտին, այսինքն՝ հոկտեմբերի 8-ի համապետական հանրահավաքին»,- ասաց Ի.Տոնոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել