Յուրաքանչյուր հաջողության ճանապարհ տարբերվում է մյուսից։ Ահա թե մինչև համաշխարհային ճանաչում ու հաջողություն ունենալը որպես ինչ են աշխատել շատ հայտնիներ։

Դոնալդ Թրամփ

 

Միլիարդատերը ստացել է տնտեսագիտության ոլորտում բարձրագույն կրթություն, որից անմիջապես հետո իր ծնողների ընկերությունում՝ «Elizabeth Trum & Son»-ում հեղինակավոր աշխատանքի է անցել։ Թրամփն այնտեղ կոմերցիոն կառուցապատման բարդ նախագծեր սկսեց մշակել։ Նա այնպիսի հաջողություններ գրանցեց, որ երեք տարի անց ընկերության կառավարումը վերցրեց իր ձեռքը և այն վերանվանեց «Trump Organization»:

Սթիվ Ջոբս

Ի սկզբանե Ջոբսը հեղինակավոր քոլեջում է սովորել, սակայն երբ որպես կրտսեր տեխնիկ աշխատանքի է անցել Atari ընկերությունում, գիշերային հերթափոխով է աշխատել, որպեսզի կոլեկտիվում խառնաշփոթ չառաջանա։ Ջոբսին վստահել են համակարգչային խաղերի օպտիմիզացիային առնչվող հետաքրքիր առաջադրանքներ իրականացնել, իսկ նա մշտապես հաջողել է իր աշխատանքում։ Հենց այդ ընկերությունում էլ բացահայտվեց Սթիվի տաղանդը։

Ալբերտ Էյնշտեյն

Խելացի, սակայն չշփվող երիտասարդը երկու տարի դասավանդել է ֆիզիկա և մաթեմատիկա Շվեյցարիայի դաշնային պոլիտեխնիկական դպրոցում։ Լիարժեք ուսուցիչ դառնալուն խանգարել է ավագ գործընկերների կողմից սիրված չլինելու հանգամանքը։ Բարեբախտաբար, նրա ընկեր Մարսել Գրոսմանը համոզել է Էյնշտեյնին դուրս գալ դպրոցից և աշխատանքի անցնել շվեյցարական արտոնագրային գրասենյակում։

Իլոն Մասկ

Տաղանդավոր ուսանող, ֆիզիկայի ու տնտեսագիտության բնագավառներում գիտական աստիճան ունեցող Մասկն առաջին անգամ աշխատանքի է անցել Սթենֆորդի համալսարանի փիլիսոփայության բաժնում, ապա հիմնել է իր առաջին ընկերությունը՝ «Zip2»-ը և սկսել զբաղվել ինտերնետային բիզնեսով։ Մի քանի տարի անց Compaq-ը գնել է Մասկից նրա ընկերությունը 307 միլիոն դոլարով։ Ստացված կապիտալը Մասկը ներդրել է PayPal-ի հիմնադրման գործում։

Ջեֆ Բեզոս

Փրինսթոնի համալսարանի շրջանավարտի համար պայքարում էին Intel, Bell Labs, Andersen Consulting և այլ հեղինակավոր ընկերություններ։ Բեզոսը վերջիվերջո որոշեց աշխատանքի անցնել Fitel կազմակերպությունում, որտեղ Ուոլլ Սթրիթի համար ծրագրային ապահովումն էր ապահովում։ Ապա մի շարք այլ ֆինանսական կազմակերպություններում որպես ՏՏ մասնագետ աշխատելով՝ Բեզոսը որոշեց իրեն փորձել նաև էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում՝ հիմնելով առևտրային կայսրություն Amazon-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել