168.am-ը գրում է․

Միջազգային հանրությունը չի անցել կորոնավիրուսի համաճարակի փորձությունը, զոհվածների թիվն արդեն մոտենում է միլիոնին: Այս մասին սեպտեմբերի 24-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը, գրում է  eadaily.com կայքը:

«Համավարակը փորձություն էր, որը մենք ձախողել ենք: Վիրուսն արդեն սպանել է գրեթե մեկ միլիոն մարդու ամբողջ աշխարհում, վարակել է ավելի քան 30 միլիոն մարդու, և վերահսկողությունից դուրս է: Սա գլոբալ պատրաստվածության, փոխազդեցության, միասնության և համերաշխության բացակայության հետևանք է: Կորոնավիրուսը սև ստվեր է դարձել մեր ամբողջ աշխարհի վրա: Բայց դա նաև նախազգուշացում է, որը պետք է դրդի մեզ գործողությունների դիմել: Մենք այլընտրանք չունենք: Կամ մենք կհամախմբվենք համապատասխան գլոբալ ինստիտուտների շուրջ, կամ կճզմվենք քաոսում»,-հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել