168.am-ը գրում է․

Նոբելյան մրցանակի պարգեւատրման հիմնադրամը կավելացվի 1 միլիոն շվեդական կրոնով (95,8 հազար եվրոյոով), ընդհանուր առմամբ այն կկազմի 10 միլիոն կրոն (958 հազար եվրո): Այդ մասին  Dagens Industri հրատարակությանը հայտնել է Նոբելի հիմնադրամի նախագահ Լարս Հեյքենսթենը:

Մրցանակների գումարը տատանվում էր շատ տարիների ընթացքում, սակայն այժմ հիմնադրամի վարչությունը ցանկանում է, որ այն շարունակի աճել: Հեյքենսթենի խոսքով՝ «դրամական գումարի չափի ավելացումը կարեւոր է մրցակցող պարգեւների նկատմամբ Նոբելյան մրցանակի դիրքերի ամրապնդման համար»:

Նա պարզաբանել է, որ այդ միջոցը հնարավոր է դարձել հիմնադրամի ծախսերի եւ կապիտալի ընթացիկ հարաբերակցության շնորհիվ: Ըստ որում, երբ ներկայիս նախագահն ինը տարի առաջ՝ 2012 թվականին ձեռնամուխ եղավ իր պարտականություններին, գործի դրեց խնայողության ծրագիրը, այն ժամանակ մրցանակային հիմնադրամը 20 տոկոսով նվազել էր՝ 10 միլիոնից մինչեւ 8 միլիոն կրոն: 2017 թվականին մրցանակային հիմնադրամն ավելացրեցին մինչեւ 9 միլիոն կրոն:

Նոբելյան մրցանակների դափնեկիրների հայտարարումը կկայանա հոկտեմբերին: Այս շաբաթ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը, որն ավանդաբար տեղի է ունենում դեկտեմբերին, այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով կկայանա նոր ձեւաչափով. Ստոկհոլմի համերգային դահլիճի փոխարեն այն կանցկացնեն առցանց:

Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը, որը միշտ տեղի է ունենում Օսլոյում, կորոնավիրուսի համավարակի պատճառով կդարձնեն պակաս ընդգրկուն եւ քաղաքապետարանից կտեղափոխեն համալսարան, հաղորդել ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել