Armsport.am-ը գրում է․

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարծում է, որ նախորդ մրցաշրջանում նա կարող էր ավելի քան 50 գոլ խփել:

2019/20 մրցաշրջանում 20-ամյա նորվեգացի հարձակվողը բոլոր մրցաշարերում դարձել է 44 գոլի հեղինակ՝ խաղալով «Բորուսիայի» և «ՌԲ Զալցբուրգի» կազմերում:

«Ես բավականին հաճախ եմ դիտում իմ գոլերի տեսանյութերը: Ես վերլուծում եմ բոլոր փոքր մանրուքները, որոնք կարող են օգնել ինձ ավելի շատ գոլեր խփել: Անցած մրցաշրջանում շատ հաճախ էի վերանայում իմ բոլոր 44 գոլերը:

Ես հեշտությամբ կարող էի ավելի քան 50 գոլ խփել: Ես գոհ չեմ նախորդ մրցաշրջանից: Ես կփորձեմ աշխատել տարբեր ասպեկտների վրա և շարունակել ավելի լավը դառնալ», – մեջբերում Հոլանդին Goal-ը:

Բունդեսլիգայի մեկնարկային տուրում Հոլանդը դարձավ դուբլի հեղինակ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում (3-0): Հաջորդ տուրում, սեպտեմբերի 26-ին, Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում կհանդիպի «Աուգսբուրգին»։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանկով 17։30-ին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Աուգսբուրգի» հաղթանակը գնահատում է 7,00 գործակցով, ոչ ոքին՝ 5,00, իսկ «Բորուսիայի» հաղթանակը՝ 1,45։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել