Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 24-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 16 276, մահացության ցուցանիշը՝ 319:

 Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 16 150

 2. Ռուսաստան – 7734

 3. Իրան - 5180

 4. Ադրբեջան – 3906

 5. Թուրքիա – 3664

 6. Վրաստան – 1103

 Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 319

 2. Իրան – 297

 3. Ռուսաստան – 137

 4. Թուրքիա –92

 5. Ադրբեջան – 57

 6. Վրաստան – 7

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 24-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 374, մահվան՝ 3 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 48 251 է, մահվան դեպքերինը՝ 1237:

Մեկ օրում առողջացածների թիվը 240 է, ընդհանուր առողջացածներինը՝ 43266, փաստացի բուժվողներինը՝ 3748 (մեկ օրում նվազել է 131-ով):

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 17-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները, Թյորքս և Կայկոսը, Իսրայելը, Անդորան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել