Իլհամ Ալիևը ժամանակին լավ բռնացրեց Փաշինյանին վերելակում։ Ընդամենը մի քանի րոպե, ու Վիեննան և Սանկտ Պետերբուրգը ջուրն ընկան։ Հիմա էլ Էրդողանն է վերելակի սպասում։ Սպառնալիքները հնչեցրել, իրենք իրենց ղարաբաղյան հակամարտության կողմ են հայտարարել ու նստել, սպասում են, թե երբ է Փաշինյանը մտնելու Էրդողանի կանչած վերելակի մեջ։

Թշնամու խնդիրը պարզ է, կարծում եմ։ Նրանց ուզածը Հայկական հարցի չեզոքացումն է։ Որ էլ երբեք ոչ ոք չխոսի Ցեղասպանության մասին, չփորձի այդ հարցով Թուրքիային որևէ բան բացատրել, առավել ևս՝ խոչընդոտներ ստեղծել Անկարայի համար։

Իրականում Էրդողանը պատրաստ է մեծ գին վճարել Հայկական հարցից ազատվելու համար։ 2008-ին մենք տեսանք, թե որքան հեռու գնաց Թուրքիան իր այդ երազանքի հետևից։ Բայց հենց հասկացան, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դեռ Հայկական հարցի լուծում չի նշանակում, հետ կանգնեցին այդ գաղափարից։ Իսկ հիմա տեսնում են, որ Հայաստանը բոլոր տեղերում հանգիստ զիջում է նույնիսկ այն, ինչը կենսական նշանակություն ունի մեզ համար։ Դա է պատճառը, որ որոշել են գնալ Ալիևի հետքերով՝ սկզբից սպառնալ Հայաստանին, հետո վերելակում խոստանալ փոխել վարքագիծը՝ փոխարենը, իհարկե, ստանալով իրենց ամենաշատը հուզող հարցի լուծումը՝ Հայկական հարցի չեզոքացումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել