Ոնց հասկանում եմ, Ջերմուկի տարածաշրջանում հանքի բացման ու փակման կողմնակիցների միջև քաղաքացիական պատերազմ է սկսվում: Մի կողմը սոցիալական խնդիրներ է առաջ քաշում, մյուս կողմը՝ բնապահպանական:

Մարտերը սկսել են տարերային բնույթ կրել, սակայն գործը սառը զենքերին դեռ չի հասել: Գյուղերում վիրավորանքները երկար ժամանակ են հիշում, ու այս թշնամությունը կարող է դեռ երկար ժամանակ արտահայտվել, անգամ երբ հանքի հարցն այս կամ այն կերպ լուծվի: Սակայն լուծումը կարծես թե կոմպրոմիսային տարբերակ չունի:

Ու այս ամենի պատճառն այն է, որ այս կառավարությունը հրաժարվում է որևէ տեսակետ հայտնելուց, անգամ գոնե թափանցիկություն ապահովելուց, փաստաթղթերը բացելուց, որ վեճն առարկայական փուլ տեղափոխվի:

Տարօրինակ է, որ Արցախի խնդրի նիկոլական բանաձևը չի օգտագործվում Ամուրսարի խնդրում՝ գտնել այնպիսի լուծում, որը բավարարի և՛ հանքի բացման կողմնակիցներին, և՛ դեմ եղողներին:

Դա նաև հետաքրքիր փորձարկում կլինի․ եթե նման բանաձև գտնվի, այդ փորձը հնարավոր կլինի օգտագործել նաև Արցախի խնդրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել