Panorama.am-ը գրում է․

«Մեր երկրում սոցիալ-տնտեսական ծայրահեղ իրավիճակն էլ ավելի սրվեց համավարակի ֆոնին»,- Կառավարության շենքի մոտ ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը։

Նրա խոսքով, սակայն, այս ընթացքում քաղաքացիները ստիպված են եղել կատարել իրենց վարկային պարտավորությունները, բանկերը որևէ օր չեն թուլացրել այդ բեռը։

«ՀՀ-ում օրենսդրությունը թույլ է տալիս վակային կազմակերպություններին զբաղվել վաշխառությամբ։ Բարձր տոկոսներով մարդկանց ուղղակի թալանում են, շատերն էլ հայտնվում են սև ցուցակներում։ Մենք պահանջում ենք վարկերի տոկոսների նվազեցում։ Դրա համար մեզ պետք են օրենսդրական կարգավորումներ, որոնց համաձայն, վարկային կազմակերպությունները չեն կարողանա մարդկանց տրամադրել վարկեր, որոնց պատճառով էլ ավելի կվատանա նրանց վիճակը։

Նաև պահանջում ենք ԿԲ-ի կողմից վարկային այդ կազմակերպությունների նկատմամբ այնպիսի վերահսկողություն սահմանել, որ նրանք չկարողանան մանևրել։ Վարկային կազմակերպությունները, որոնք այսօր օրինական թալանով են զբաղված, գործել են նախկին իշխանությունների օրոք, բայց այսօրվա լեգիտիմ իշխանությունը պետք է քաղաքական կամք ցուցաբերի և այս լրջագույն խնդրին լուծում տա»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել