Երբ լսում ենք «էսկիմոս» բառը, անմիջապես պատկերացնում ենք ձյունե արահետներ, սառցե իգլուներ, որտեղ բնակվում են արտասովոր մարդիկ՝ ոտքից գլուխ պատված կենդանիների մորթիներով։ Իսկ ոմանք էլ բառն ասոցացնում են պաղպաղակի տեսակի հետ։ Ոչ բոլորն են տեղյակ, որ էսկիմոսները հնագույն ժողովուրդ են, որոնք հյուսիսային շրջաններում հայտնվել են դեռ մեր թվարկությունից առաջ։ Նրանց մշակույթը զարմանալի է, և էսկիմոսներն իրենց ավանդույթները խնամքով պահպանում են դարեր շարունակ։ Նրանց որոշ սովորույթներ մեզ մոտ կարող են վախ ու զարմանք առաջացնել։

Այս մարդկանց էթիկետի առանձնահատկությունները հասկանալւ համար որպես օրինակ վերցնենք էսկիմոսյան համբույրը։ Երբ երկու հարազատ էսկիմոս հանդիպում են միմյանց, նրանք իրար դիպչում են ոչ թե շուրթերով կամ այտերով, այլ քթի ծայրերով։ Այս սովորույթը պայմանավորված է մեծ քանակությամբ հագուստով, որոնք կրում են էսկիմոսները չմրսելու համար։

Ուժգին ցուրտն ու քամիները մարդկանց ստիպում են կրել ոչ միայն տաք գլխարկներ, կոշիկներ ու մուշտակներ, այլև այլ հատուկ հագուստներ, որոնք փակում են դեմքի այլ հատվածներ։ Ազատ են մնում միայն աչքերն ու երբեմն քիթը։ Այնպես որ, հյուսիսային մարդիկ հարազատին բարևելիս նրան այլ կերպ, քան «քթով», չեն կարող համբուրել։

Էսկիմոսներն իրենց հյուրերին հարվածում են։ Նրանք իսկապես հավատում են, որ ֆիզիկական այդ գործողությամբ հնարավոր է ընկերոջ միջից հանել չար ոգիներին։ Եվ նման հարվածն ամենևին չի նշանակում, որ մարդն ուրախ չէ հյուրի այցելությունից, ընդհակառակը, ժեստը վկայում է սիրո ու հյուրընկալության մասին։

Եթե հյուրերը շատ են լինում, ապա իգլու մտնելուց առաջ հերթ են կանգնում, և յուրաքանչյուը ներս մտնելիս հարված է ստանում տանտիրոջ կողմից։ Յուրաքանչյուր հաջորդ հարվածն ավելի ուժեղ պիտի լինի։

Այս ժողովրդի մոտ շփումը յուրօրինակ է. բոլոր հայացքները, ժեստերը, բառերը նախազգուշացնում են հնարավոր վտանգների մասին, որոնք առկա են էսկիմոսների առասպելներում ու պատմություններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել