Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 374 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 24-ին հաստատվել է կորոնավիրուսի 48251 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 272235:

Փաստացի այս պահին բուժվում է 3748 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 43266 անձ:

Ընդհանուր առմամբ 1237 պացիենտ մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել