Եվ այսպես՝ այսօր կխոսենք պատմության մեջ ամենահետաքրքիր կնոջ կենսագրության մասին, ով մարդկությանը հայտնի է որպես սրտեր գերող, թղթախաղի սիրահար և խաղատան տիրուհի: Այս հոդվածի հերոսուհին շատերին ծանոթ է «Տիկին բեղեր» մականունով և իր ժամանակների ամենաառեղծվածային ու հետաքրքիր մարդկանցից մեկն է: 

Թե որտեղ և երբ է ծնվել Էլեոնոր Դյումոն, ոչ ոք չգիտի: Նրա պատմությունը սկսվում է 1854 թվականին, երբ 22-ամյա աղջիկը հանգրվանեց Նևադայի լավագույն հյուրանոցներից մեկում: Նա արտասովոր էր՝ գեղեցիկ հագնված, անուշ բույրով և գեղեցիկ դեմքով կին, ով ուներ հիանալի դիմագծեր և գերում էր ցանկացած տղամարդու:

 

Այս նոր հյուրի մասին սկսեցին խոսակցություններ պտտվել: Ոմանք ասում էին, որ կինը եկել է Ֆրանսիայից, մնացածը հաստատում էին, որ նա Իսպանիայի քաղաքացի է: Բայց բոլորը միաձայն ասում էին, որ նա տաղանդավոր ջութակահար է և ունի բարձրագույն կրթություն, նաև սիրում է ճանապարհորդել: 

Սակայն նրա կյանքի միակ հետաքրքրությունը թղթղխաղերն էին: Նա անմոռաց տարվում էր դրանցով, հարբում էր և տղամարդկանց գերում: 

Ծանոթներին Էլեոնորն ասում էր, որ ֆրանսիացի է, և միգուցե դա ճիշտ էր, քանի որ նրա խոսքում զգացվում էր ֆրանսիական առոգանություն:


Նա բավականին մեծ գումարներ էր վաստակում թղթախաղի միջոցով: Վաստակած գումարով Էլեոնորը կարողացավ Նևադայում նոր խաղատուն բացել, որը մնացած խաղատներից տարբերվում էր երաժշտությամբ և խմիչքով:

Միսիս Դյումոյին բոլորը գիտեին և հարգում էին: Նրա խաղատանը արգելված էին կռիվները, վատ խոսքերը և նույնիսկ հարաբերություններ պարզելը: Այցելուները պետք է լինեին գեղեցիկ հագնված և մաքուր կոշիկներով: 

Խաղատունը մեծ հաջողություն էր վայելում և ավելի էր ընդլայնվում, իսկ Էլեոնորը միայնակ այլևս չէր կարողանում կառավարել այն: Այդ ժամանակ էլ նա օգնական վերցրեց Դևիդ Թոբինին: Սակայն նա վստահելի չէր և ցանկանում էր ողջ ունեցվածքը խլել կնոջից: Կինը, իհարկե, թույլ չտվեց, որ դա տեղի ունենա, այդ պատճառով էլ մնաց խաղատան միակ կառավարիչը: 

1857 թվականին սկսվեց ոսկու արդյունահանողների զանգվածային արտահոսքը, քանի որ տեղի ոսկու հանքավայրը ամբողջությամբ սպառվեց: Սա վերջ տվեց Էլեոնորի խաղատնային բիզնեսին, ուստի նա գնաց շրջելու երկրով մեկ: Յուրաքանչյուր քաղաքում, որտեղ կինը կանգ էր առնում, իսկական լեգենդ էր դառնում թղթախաղերի հմտության շնորհիվ: 

Սակայն ժամանակն անողոք է... Դյումոնը փորձեց բացել նոր հաստատություն, բայց այդ ժամանակ մրցակիցները չափազանց շատ էին, և նրա տաղանդն ու խարիզման չէին փրկում իրավիճակը: Նա անհաջող ամուսնացավ և շարունակեց քոչվոր կյանք վարել: Արտաքինում դա լավագույնս չէր արտացոլվում. կինը կոպտացավ, կորցրեց իր նախկին էլեգանտությունը, և դեմքին բեղեր հայտնվեցին:

Բացի այդ՝ ճանապարհորդը պարբերաբար խմում էր և մորֆին էր օգտագործում: Մեջքի ետևում նրան անվանում էին «Մադամ բեղ», բայց մի բան մնաց անփոփոխ՝ նա դեռ լավ էր խաղում պոկեր և բլեք ջեք:

Ժամանակի ընթացքում տիկնոջը հաջողվեց խաղատուն բացել Մոնրեալում, բայց շամպայնի փոխարեն նա իր հյուրերին կաթ էր առաջարկում: Նա նաև ագարակ էր գնել Կոլումբիայում, բայց մի խարդաղ տղամարդ, ով ստիպել էր նրան սիրահարվել իրեն, խաբեց նրան և գողացավ գույքը: Էլեոնորը չէր կարող ներել այդպիսի լկտիությունը: Նա հետևեց հանցագործին և սպանեց նրան ինչ-որ պանդոկում:

Նրա անձնական կյանքը չստացվեց, նա շարունակում էր խմել և զբաղվել թմրանյութերով: Նա մտերիմ ընկերներ ու երեխաներ չուներ...

Պատմության վերջը տխուր է... 1879 թվականին կնոջ անկենդան մարմինը հայտնաբերվեց նրա անկողնում: Մոտակայքում կային քնաբերներ և մեկ շիշ վիսկի: Սա ինքնասպանություն էր, թե դժբախտ պատահար՝ անհայտ է: Թերթերը ենթադրում էին, որ Էլեոնոր Դյումոնն ինքնասպան է եղել:

Չնայած կինն անձնական երջանկություն չգտավ, նա պատմության մեջ մտավ որպես վայրի արևմուտքի ամենահամարձակ կանանցից մեկը, իսկ թղթախաղում նա անպարտելի էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել