Նիկոլականներն օրվա ընթացքում այնքան «սուտ, լկտի սուտ ու վիճակագրություն» են լցնում դաշտ, որ երևի 100 հոգանոց մի գիտահետազոտական ինստիտուտ չհասցնի դրանք հավաքել, մշակել ու պարզաբանել, թե ինչն է սուտ, կամ նույնիսկ եթե սուտ չէ, ապա որտեղ են փորձում մեզ խաբել։

Օրինակ՝ այսօր «Շանթի» եթերում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» տնօրեն Արտավազդ Վանյանն այնպես ոգևորված էր պատմում, թե ինչ լավ թեստավորեցին ուսուցիչներին, որ դասերը սկսվելուց հետո հանկարծ վարակը դպրոց չմտնի, որ քիչ էր մնում՝ հավատայի։

Այն դեպքում, որ սեպտեմբերի 15-ի դրությամբ լավագույն դեպքում դպրոցների անձնակազմերի կեսին էին հասցրել թեստավորել, և առ այսօր էլ բոլորին չեն հասցրել թեստավորել, ավելին՝ չթեստավորված որոշ ուսուցիչներ գնացել էին դպրոցներ ու հետո պարզվել էր՝ վարակված են, ինչի պատճառով որոշներում ստիպված նորից անցավ հեռավար ռեժիմի։

ՀՀ ներկա իշխանություններն, անշուշտ, աշխարհում առաջատար են ազգին լկտիաբար խաբելու, ստելու, էշի տեղ դնելու գործում։ Զբաղվում են այդ «գործով» մեծ խանդավառությամբ, նվիրումով, խաբելուց երբեք չեն հոգնում, իրենց էշը կապրոնից է, դեմքը՝ պադոշից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել