Tert.am-ը գրում է․

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանը ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունների վերաբերյալ, կոչ է արել հիմնվել բառառապես ռուսական կողմի հայտարարությունների և պաշտոնական Մոսկվայի դիրքորոշման վրա:

«Ինչ վերաբերում է ՌԴ նախարարին մեջբերելուն, կցանկանայի առաջարկել այդ հարցերը հասցեագրել այն աղբյուրներին, որոնք տարածել են այդ տեղեկությունը: Նույնիսկ չեմ անդրադառնա դրան»,- ասել է Զախարովան:

«Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորմանը, կարող եմ ասել հետևյալը: Այսօր ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հակամարտության կարգավորման նախկինում հնչեցված հիմնական սկզբունքները, որոնք այդ թվում ենթադրում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի որոշումը, ինչպես նաև շրջակա տարածքների ազատագրումը: Մեր դիրքորոշումն այդ հարցում դուք լավ գիտեք»,- շեշտել է դիվանագետն ու հորդորել այսուհետ առաջնորդվել հենց դրանով և ոչ թե այլ մեկնաբանություններով, որոնք արվում են ոչ ռուսական կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել