Aysor.am-ը գրում է․

Ճապոնիան հոկտեմբերի սկզբից մասնակիորեն կթույլատրի երկիր մուտք գործել օտարերկրացիների, հայտնում է «Ասահի» թերթը՝ հղում անելով կառավարությունում իր սեփական աղբյուրներին:

Հիմնականում դա վերաբերելու է նրանց, ովքեր ժամանում են երեք ամսից ավելի ժամկետով՝ գործնական կամ սովորելու նպատակներով: Զբոսաշրջիկներն առայժմ այդ կատեգորիաների մեջ չեն մտնում:

Բոլոր ժամանողները պետք է երկշաբաթյա կարանտին անցնեն: Սահմանափակումներ կան նաև թվաքանակի տեսակետից. մեկ օրում երկիր կարող է ժամանել ոչ ավելի, քան 1000 մարդ: Ներկայում պետությունը 159 երկրներից մուտքը փակել է կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ: Միևնույն ժամանակ կառավարությունը բանակցություններ է վարում 16 երկրների հետ, որտեղ իրադրությունը համեմատաբար բարենպաստ է ճանաչվել մուտքի մասնակի թույլտվության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել