Մարդկանց կասկածամտությունը ստիպում է հասարակությանը եղանակներ փնտրել դիմացինի սուտը կանխելու ու բացահայտելու։ Մշակույթների ու քաղաքակրթությունների առաջացման փուլում միայն կրոնն էր՝ ունակ դա անելու։ Գերբնական ուժերի գոյությանը հավատալը բերում էր նրան, որ մարդիկ վախենում էին ստելուց՝ պատժից վախենալով։ Առաջին պոլիգրաֆի՝ ստի դետեկտորի աշխատանքի սկզբունքը հենց դրա վրա էր հիմնված։

«Ճշմարտության երախը» համարվում է հնագույն օբյեկտ, որը մարդկանց ստիպել է միայն ճշմարտությունն ասել։ Ի սկզբանե այս դիմակն այդ գործառույթը չի իրականացրել. հռոմեացիներն այն օգտագործել են այլ նպատակներով։ Ստի դետեկտորի համբավ այն ստացել է միջին դարերում։ Այդ ժամանակ աշխարհում սկսեցին շշուկներ տարածվել այն մասին, որ եթե ստախոսն իր ձեռքը մտցնի դիմակի բերանի մեջ, ապա աստվածները դրա միջոցով կկտրեն ձեռքը։

Պոլիգրաֆը շրջանաձև մարմարե սալիկ է, որն ունի Տրիտոնի՝ հին հունական աստծո դեմքը։ Ենթադրվում է, որ սալիկն ի հայտ է եկել I դարում, իսկ XVII դարից ի վեր այն զարդարում է իտալական Սանտա-Մարիա եկեղեցին։

Դիմակը մինչ օրս հակասական զգացմունքներ է առաջացնում մարդկանց մոտ։ Տրիտոնն անցորդներին սարսափազդու հայացքով է նայում սև աչքերով։ Սալիկի տրամագիծը գրեթե 2 մ է և այն կշռում է մոտ 1,300 կգ։

Սալիկը ստեղծել են Հին Հռոմում, և հնարավոր է, որ այն ի սկզբանե եղել է շատրվանի բաղկացուցիչ մաս կամ կոյուղու անցքի կափարիչ։ Ըստ մեկ այլ վարկածի՝ Տրիտոնի սալիկն օգտագործել են Հերկուլեսին զոհաբերություններ մատուցելու ընթացքում։

Հին հռոմեական գտածոն մեծ տպավորություն էր թողել միջնադարյան Եվրոպայում։ Անցքերով աչքերն ու բերանը որոշել էին օգտագործել հասարակության ու եկեղեցու օգտին՝ ստախոսներին ստիպելով ձեռքը մտցնել դրա բերանը։ Եթե անձն իսկապես ստախոս էր լինում, ապա ձեռքը կտրվում էր, այդ պատճառով էլ մարդիկ աշխատում էին չստել՝ վախենալով դրանից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել