Ամենակարևորը՝ իշխանությունը պետք է հանրության հետ երկխոսություն սկսի, մեր քաղաքացիներին նախապատրաստի ճակատում ուրվագծվող տարբեր սցենարների։
Կրկնում եմ՝ միգուցե կարճաժամկետ կտրվածքով ռազմական գործողությունները չվերսկսվեն, սակայն ներկա ռազմաքաղաքական իրադրության պայմաններում պետք է լավագույնս նախապատրաստվել հնարավոր հարվածին, էլ չեմ ասում, որ պատերազմին պատրաստ լինելն ու անհրաժեշտ միջոցառումների իրականացումը նաև կանխարգելիչ բնույթ ունի։
Իշխանությունը հապաղելու իրավունք ուղղակի չունի, հակառակ դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել։ Պետք է օր առաջ անհրաժեշտ մեխանիզմները գործարկել և հիմնական անելիքները կառուցելիս կենտրոնում ունենալ թուրք-ադրբեջանական տանդեմի` դաշտ նետած սպառնալիքները։
Թեմայի մանրամասներն այստեղ՝ Իշխանությունը պետք է հանրության հետ երկխոսություն սկսի, մեր քաղաքացիներին նախապատրաստի ճակատում ուրվագծվող տարբեր սցենարների․ Տիգրան Աբրահամյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=3412628305469330&set=a.119440614788132&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել