Բազմաթիվ բացահայտումներ ու նշանակալից իրադարձություններ տեղի են ունենում պատահաբար։ 1960 թ. Շվեյցարիայում անց էր կացվում չմշկավազքի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էին նաև Խորհրդային Միության ներկայացուցիչները։

Խորհրդային մարզիկ Վիկտոր Կոսիչկինը պատմում էր, որ չմշկադաշտում մարզվելիս նա սկսել է մրսել և որոշել է կանացի հանդերձարանից ինչ-որ հարմար բան խնդրել հագնելու համար։ Հանդերձարանում այդ պահին եղել են ԱՄՆ-ի և Գերմանիայի ներկայացուցիչները։ Վիկտորին նեյլոնից զուգագուլպա են առաջարկել, որի ներքևի հատվածը տղամարդը կտրել է և հագել։

Այդ հանդերձանքով մրցուղի դուրս գալով և սահել փորձելով՝ նա զարմացավ, քանի որ ծանր եղանակային պայմաններում և անծանոթ սառույցի վրա նրա արդյունքները լավն էին. Կոսիչկինը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։

Մրցույթից հետո Վիկտորը մարզչին համոզեց քաղաք դուրս գալ, քանի որ թիմի անդամներին միայնակ օտար պետությունում զբոսնել չէր թույլատրվում։ Մարզիկը ցանկանում էր նեյլոնից զուգագուլպաներ գնել նախ՝ ամերիկացի ու գերմանացի աղջիկներին փոխհատուցելու համար, ապա՝ իր համար ավելի հարմար չափս գտնելու։

Խանութներից մեկում մեծ չափսի սև զուգագուլպաներ գտավ, ինչպես նաև նույն գույնի շապիկ գնեց։ Հենց այդ հանդերձանքով էլ Վիկտորը պատրաստվում էր ելույթ ունենալ ԱՄՆ-ում կայացող օլիմպիադային։ Օլիմպիադայի նրա արդյունքը համաշխարհային ռեկորդ դարձավ։

Տեսնելով Վիկտորի հաջողությունը՝ մրցույթի օրը նրան մոտեցավ մեկ այլ մարզիկ՝ Եվգենիյ Գրիշինը, և խնդրեց փորձել նրա հետաքրքրական հագուստը։ Եվգենիյը ևս ապշեց՝ զգալով, թե որքան է տաքացնում ու պաշտպանում մարմինը նեյլոնը։ Շնորհիվ զուգագուլապների՝ Եվգենիյ Գրիշինը 1960 թ. Օլիմպիադայում երկու ոսկե մեդալի արժանացավ, իսկ Վիկտոր Կոսիչկինը՝ մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալի։

Դեպքից հետո նեյլոնից զուգագուլպաներով սկսեցին հետաքրքրվել բոլոր չմշկորդները։ Հետաքրքիր է, որ մինչ Օլիմպիադան Վիկտոր Կոսիչկինի մասին գրեթե ոչ ոք չգիտեր։ Սակայն 1958 թ. խորհրդային մրցույթում նա հանկարծակի հրաշալի արդյունքներ գրանցեց։ 1960 թ. Օլիմպիադայում Վիկտորն ացավ ֆավորիտ համարվող Կնուտա Յուհանեսենին, սակայն ավելի երկար տարածությունում, այնուամենայնիվ, զիջեց նրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել