Armsport.am-ը գրում է․

«Բավարիայի» կիսապաշտպան Խավի Մարտինեսը հեռացել է թիմից, հաղորդում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։ 

Մարտինեսը հանդես էր գալիս «Բավարիայում» 2012 թվականից։ Նա 8 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 5 անգամ նվաճել է երկրի գավաթը։ 2012/13 և 2019/20 թվականների մրցաշրջաններում Մարտինեսը «Բավարիայի» հետ թրեբլ է նվաճել՝ նույն մրցաշրջանում հաղթելով առաջնությունում, գավաթում ու Չեմպիոնների լիգայում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խավի Մարտինեսի ծառայություններով հետաքրքրվում են «Ատլետիկը», «Ռեալ Սոսիեդադը» և «Ֆիորենտինան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել