Նավթի գները նախօրյակին կտրուկ անկումից հետո չափավոր կերպով նվազում են սեպտեմբերի 22-ի սակարկությունների ընթացքում, որը կապված է Լիբիայի արեւելքում արդյունահանումն սկսելու եւ աշխարհի մի շարք երկրներում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճի հետ։

Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում Երեւանի ժամանակով ժամը 09:10-ի դրությամբ բարելի դիմաց կազմում էր 41,36 դոլար, ինչը 0,08 դոլարով (0,19 տոկոս) ցածր է նախորդ նստաշրջանի փակման պահին արձանագրված գնից:

Սեպտեմբերի 21-ի սակարկությունների արդյունքներով՝ այդ պարտավորագրերն էժանացել են 1,71 դոլարով (4 տոկոս)՝ բարելի դիմաց մինչեւ 41,44 դոլար: WTI նավթի ֆյուչերսների արժեքը հոկտեմբերին Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային սակարաններում այդ ժամանակվա դրությամբ կազմում է բարելի դիմաց 39,22 դոլար, ինչը 0,09 դոլարով (0,23 տոկոս) բարձր է նախորդ նստաշրջանի մակարդակից:

Սեպտեմբերի 21-ին ֆյուչերսներն էժանացել են 1,8 դոլարով (4,4 տոկոս)՝ բարելի դիմաց մինչեւ 39,31 դոլար:

Կորոնավիրուսով վարակման թվաքանակի աճի առնչությամբ տագնապները, հավանաբար, կպահպանվեն, ասում են AxiCorp-ի փորձագետները, նշելով, որ շուկայում անկայունությունը, ամենայն հավանականությամբ, կպահպանվի ընթացիկ տարվա երկրորդ կեսին:

«Նավթի գների կարճաժամկետ կանխատեսումը լավագույն դեպքում կմնա անորոշ»,-նշում են նրանք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել