Armsport.am-ը գրում է.

Միջազգային Օլիմպիական կոմիտեի խորհուրդի անդամ Լամին Դիակի որդուն խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարվել է գումար։ Այն փոխանցվել է Օլիմպիական խաղերի կազմկոմի խորհրդատվական ընկերության կողմից։ Այս մասին տեղեկացնում է Kyodo News գործակալությունը։ 

Պապա Մասատ Դիակին փոխանցված գումարի չափը կազմում է 370 հազար դոլար։ Փոխանցումները կատարվել են նաև Black Tidings խորհրդատվական ընկերությանը։ Ենթադրվում է, որ այս փոխանցումները վճար են հանդիսացել, որի դիմաց որոշվել է Օլիմպիական խաղերն անցկացնել Տոկիոյում։ Ընդհանուր առմամբ, ընկերությանը փոխանցվել է 2 միլիոն դոլար 2013 թվականի հուլիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում։

Դիակի որդին հայտարարել է, որ այս փոխանցումները խաղերի անցկացման հետ որևէ կապ չունեն։ Դրանք հովանավորչական գործարքներ են, որոնք կնքվել են Չինաստանում։

Ֆրանսիական հետաքննողները պնդում են, որ գործարքում կա սպորտային ոլորտում կոռուպցիոն դրսևորումներ։ Այդ բոլոր գումարները բաժին է հասել հենց վերը նշված գործարարի որդուն։

Հիշեցնենք, որ Տոկիոն 2016 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման պայքարում պարտվել էր Ռիո դե Ժանեյրոյին, իսկ 2020-ի խաղերում հաղթանակ էր տարել Մադրիդի ու Ստամբուլի նկատմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել