[«Ռազմավարություն» բառը չակերտներով է, քանի որ իրականում որևէ ռազմավարություն չկա, միայն երազանքներ են, ինչպես հենց ինքը՝ Նիկոլը, ձևակերպեց։]

• Այո, շատ կարևոր և լավ բաներ կան այդ «ռազմավարության» մեջ։ Կրթության կարևորումը, գիտելիքահենք տնտեսություն ունենալու ցանկությունը, առողջ կենսակերպը և այլն, և այլն։

• Որևէ, նույնիսկ աղոտ, ուրվագիծ չկա այն բանի, թե ինչպես պետք է երկիրը դեպի այդ երազանքների իրականացումը շարժվի։ Սա առավել կարևոր է, որովհետև Նիկոլենք այս պահին երկիրը տանում են այդ երազանքների իրականացման ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ։ Օրինակ՝ խոսում են օրենքի երկիր ունենալու, սահմանադրություն հարգող պետության ու հասարակության մասին, բայց դե աչք ունեցողը տեսնում է, չէ՞, թե Նիկոլն ինչ է անում սահմանադրական իրավունքի հետ։ Խոսում է կրթության առաջնահերթությունից և ընդամենը 2 տարում կոլապսի հասցրեց ԵՊՀ-ն։ Խոսում են անվտանգությունից և հետախուզությունից, բայց ավիրում է ԱԱԾ-ն։ Խոսում է օլիմպիական 25 ոսկե մեդալ վերցնելուց և դրան զուգահեռ սպորտի նախարարությունը միացնում գիտության, կրթության և մշակույթի նախարարությանը։ Ի վերջո, խոսում է 30 տարվա պլանավորման մասին, բայց չկարողացան նույնիսկ 30 հազար ուսուցչի թեստավորման հարց լուծել։ Եւ այլն, և այլն, և այլն։

• Աչք են ծակում նաև Նիկոլի պրիմիտիվ պատկերացումներն իրականության, մարտահրավերների և խնդիրների լուծման մասին։ Ըստ նրա՝ Հայաստանում կրթության համար մեկ խնդիրը վատ շենքային պայմաններն են... Ու լուծում է առաջարկում՝ «ակադեմիական ավաններ» կառուցել։ Մեկ այլ օրինակ՝ տնտեսական прорыв-ները տեսնում է միայն IT ոլորտում՝ որևէ այլ ոլորտից լուրջ օրինակ չկարողանալով բերել։

Մի կողմ դնելով Նիկոլի համար արդեն սովորական դարձած ստելն ու չափազանցնելը... Ամբողջ ելույթի ժամանակ գեթ մեկ բառով չհիշատակեց այն մարդկանց, ովքեր աշխատել են այդ պրոյեկտի վրա։

Ամեն ինչ մատուցված էր այնպես, կարծես Նիկոլն է այս ամենի գլխավոր հեղինակը (ի դեպ, նույն ձևով էլ Աննա Հակոբյանն է փորձում հանրային գիտակցության մեջ ինքն իրեն կապել աշխարհազորի գաղափարի հետ)։

Եւ սա է Փաշինյանների ընտանիքի քաղաքականության «մեխը». ամեն ինչ, բոլոր ինստիտուտները փոխարինել իրենցով (լրատվամիջոցներից մինչև դատարաններ), բոլոր հաջողված կամ հաջողվելու հեռանկար ունեցող գործերը կապել միայն ու միայն իրենց անվան հետ՝ մնացած բոլորին դիտարկելով որպես պոտենցիալ մրցակից, եթե չասենք թշնամի։

Նա խոսում է հանրային քննարկումներից, բայց, ասենք, «Ազգային անվտանգության ռազմավարություն» անունով փաստաթուղթը դեմ է տալիս հանրությանն արդեն իր կազմած, իր որոշած «ազգային արժեքների» ու «ազգային նպատակների» փաթեթով՝ որպես կայացած փաստ։

Եզրափակելով ասեմ.

• Նիկոլի կատարմամբ «ռազմավարական պլանավորումն» ավելի շատ կապիկություն, երեսպաշտություն ու հանրությանը էշի տեղ դնել է, քան ռազմավարության հետ որևէ կապ ունեցող բան։ 10 մլն այդպես էլ չտնկված ծառերի, մոտ 15 հազար չթեստավորված ուսուցիչների, բանակին չտրված 2,5 մլրդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորման և լիքը այլ դատարկ խոստումների պես...

• Բայց ազգային ռազմավարություն... կամ, ավելի ճիշտ, ռազմավարություններ (իրար հետ մրցակցող և մրցակցային պայքարում հղկվող ու կատարելագործվող) Հայաստանին ու հայերին հաստատ պետք են։ Եւ դրանց մշակման և իրագործման ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի նպատակների ձևակերպումը, հետո արդեն ռիսկերի գնահատումը, այդ նպատակներին հասնելու և ռիսկերը շրջանցելու ճանապարհային քարտեզներ գծելը։

Իսկ Նիկոլն ինչքան ավելի շուտ հեռացվի այս ասպարեզից, այնքան ավելի մեծ են շանսերը հայոց պետականությունը գոնե պահպանելու, էլ չասեմ՝ իր նկարագրած պայծառ երազանքներն իրականություն դարձնելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել