Tert.am-ը գրում է․

Ինձ չի անհանգստացնում ընդդիմության կողմից հայտարարած հանրահավաքը: Այ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցությունների հրավիրած համատեղ հանրահավաքի մասին:

«Ինձ համար այդ հանրահավաքներն իրականացնելու պատճառներն անհիմն են: Իհարկե, դա ընդդիմադիր ուժերի իրավունքն է, բայց այն պատճառաբանությունները, որոնք  նրանք բերում են հանրահավաքը կազմակերպելու համար, անհիմն են»,-ասաց նա:

Խոսելով այն տեղեկությունների մասին, որ խմբակցության պատգամավորներից մի քանիսը պատրաստվում են մանդատը վայր դնել, Մակունցը նշեց, որ հարցերը պետք է հենց այդ պատգամավորներին տալ, և քանի որ պատգամավորներից շատերն արդեն հերքել են այդ լուրը, վերջինս հարցին անդրադառնալն ավելորդ համարեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել