Aysor.am-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: 

Քոչարյանը նախքան դատարան մտնելը մոտեցավ դատարանի մոտ իրեն դիմավորող աջակցիներին: Դիմելով նրանց՝ Քոչարյանն ասաց.

«Եկել եմ ձեզ շնորհակալություն հայտնելու ակտիվ աջակցության համար: Խնդրում եմ գնալ տուն, արևի տակ չկանգնել: Երկար է տևելու: Ձեր երեքշաբթին մի «ջնջեք» ձեր օրացույցից: Զբաղվեք ավելի կարևոր գործերով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել