Armsport.am-ը գրում է․

«Լայպցիգը» համաձայնեցրել է Զագրեբի «Դինամոյի» պաշտպան Յոշկո Գվարդիոլի տրանսֆերը: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:

18-ամյա ֆուտբոլիստի համար «Լայպցիգը» կվճարի 19 միլիոն եվրո: Գվարդիոլը հնգամյա պայմանագիր կստորագրի ակումբի հետ:

Նախորդ մրցաշրջանում Յոշկո Գվարդիոլն իր նորամուտը նշեց «Դինամոյի» կազմում: Խորվաթիայի առաջնությունում պաշտպանն անցկացրել է 11 հանդիպում և դարձել է 1 գոի հեղինակ: Ֆուտբոլիստը 9 հանդիպում է անցկացրել ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգայում:

Ավելի վաղ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Զագրեբի «Դինամոյի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը հայտնվել է նաև անգլիական «Լիդսի» դիտակետում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել