Shamshyan.com-ը գրում է․

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ-Աշտարակ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Մուղնի գյուղի բնակիչ՝ 82-ամյա Լենդրուշ Թադևոսյանին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել
վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս, գիտակցության չգալով, տեղում մահացել է։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ «07»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի ինքնությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել